Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարություններից հետո արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին. Արամ Վարդևանյան
«Ծանոթացա իշխանական բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, ըստ որի իբրև Սամվել Կարապետյանի տեսաուղերձով հանդես գալու, կամ նույնիսկ հարցազրույց տալու սահմանափակում առկա չէ»,-գրում է հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ արձագանքելով ՔՊ-ականների հայտարարություններին։
Նա նշում է.
«Ի դեպ հղում կատարելով «Հայկական ժամանակ» օրաթերթի հրապարակմանը, արդեն իսկ դիմել եմ Քննչական մարմնին, որ նոր դիրքորոշում ստանամ: Այս երկու օր տևող խոսակցության սպառման լավագույն լուծումը. Թող նույն իրավապահներն արձագանքեն այդ բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձանց հայտարարություններին, կամ ինձ և այլևս ուղիղ արձանագրեն, որ «նման սահմանափակումներ Սամվել Կարապետյանի նկատմամբ առկա չեն»: Բարդ խնդիր չէ»։