Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ժողովուրդ ջան, ի՞նչ եք կարծում, որ Ալեն Սիմոնյանն ու իր շեֆը համարձակվեին որևէ երկրում ռադիոտուն գրավեին, Ալեն Սիմոնյանից ի՞նչ տառ կմնար։ B տառը։ Իրա շեֆից էլ չասեմ՝ ինչ կմնար»,-արձագանքելով ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող ՔՊ-ական Ալեն Սիմոնյանի հայտարարությունների՝ ասում է «Մեր ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը։
Նա շարունակում է.
«Ես հասկանում եմ, Ալեն, վախեցել եք, վախն ընկել է ջաներդ, որ պարտվում եք։ Բայց ոչինչ։ Այո, Հայաստանը լինելու է ուժեղ, այո, Հայաստանն ունենալ է ուժեղ առաջնորդ։ Ու Հայաստանի ղեկավարներն իրենց քաղաքացիների հետ շփվելու են շատ հարգանքով, ոչ թե ալենների նման»։
Այսօր Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանը սկսել է քաղաքականությամբ զբաղվել, քանի որ իր նկատմամբ առկա է քրեական գործ։
«Մարդիկ հիմար չեն, հասկանում են, ինչի է ինքը զբաղվում քաղաքականությամբ, ինչի» մինչև հիմա չէր զբաղվում, առաջարկում եմ այդ հարցերն իրեն տաք։ Արգելք չկա, իմ իմանալով, զումով արեք, գնացեք իր մոտ հարցերը տվեք»,-ասաց Սիմոնյանը։