Դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել. Պատգամավորին են դիմել մի խումբ քաղաքացիներ
Տնտեսություն
19:39 14/02/2026
Հայաստան

Դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել. Պատգամավորին են դիմել մի խումբ քաղաքացիներ

 «Ինձ են դիմել մի խումբ քաղաքացիներ՝ ահազանգելով, որ լոգիստիկ խնդիրներով պայմանավորված՝ դեռևս ամիսներ առաջ ձեռք բերված էլեկտրոմոբիլները ՀՀ չեն հասել, և իրենք ստիպված են մաքսատուրք վճարել»,-խնդիրը ներկայացնում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա մանրամասնում է՝ բանն այն է, որ երբ դեռ ամիսներ առաջ մեր քաղաքացիները երրորդ երկրներից ձեռք էին բերում էլեկտրոմոբիլներ, չկար մաքսատուրքի մասին որևէ խոսակցություն։

«Նշեմ նաև, որ էկոնոմիկայի նախարարը դեկտեմբերին հայտնեց, որ մինչև 2026թ․ հունվարի 31-ը Հայաստան ներմուծված էլեկտրոմոբիլները կազատվեն ԱԱՀ-ից՝ անկախ արտադրության թվականից։ ​Հաշվի առնելով լոգիստիկ խնդիրների առկայությունը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը առաջարկում եմ վերանայել սահմանված ժամկետը՝ այն դարձնելով եռամսյա։ Ամիսներ առաջ գնված և դեռևս ՀՀ չհասած էլեկտրոմոբիլների տերերին ևս պետք է վերաբերի այս որոշումը։ Այլապես, մեր քաղաքացիները ստիպված են լինելու վճարել մի քանի հազար դոլար կազմող ԱԱՀ-ն, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ է»,-նշում է պատգամավորը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder