Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ինձ հետ. Իլհամ Ալիև
Քաղաքական
09:29 14/02/2026
Տարածաշրջան

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը համաձայն է ինձ հետ. Իլհամ Ալիև

«Պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Միացյալ Նահանգների նախագահի ներկայությամբ, նշանակում է, որ հակամարտությունն ավարտվել է, և մենք մտել ենք խաղաղության մի ժամանակաշրջան, որը, հուսով եմ, հավերժ կտևի»,- Մյունխենում France 24-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանը միակողմանիորեն վերացրել է Հայաստան ապրանքների տարանցման սահմանափակումները։

«Մենք նաև սկսեցինք Հայաստան մատակարարել անհրաժեշտ նավթամթերք, և դրանով իսկ սկսվեցին մեր առևտրային հարաբերությունները։ Այսպիսով, մենք կարող ենք տեսնել, որ խաղաղությունն արդեն իսկ ձեռք է բերվել։

Կան որոշակի ձևականություններ, որոնք պետք է կատարվեն վերջնական խաղաղության համաձայնագրի ստորագրելու համար։  Հռչակագրից բացի, երկու երկրների արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում նախաստորագրեցին նաև խաղաղության համաձայնագրի տեքստը։ Այսպիսով, ինձ համար սա արդեն ավարտված աշխատանք է։ Կարծում եմ՝ Հայաստանի վարչապետը համաձայն է ինձ հետ։ Մենք հիմա սովորում ենք ապրել խաղաղության մեջ, և սա շատ լավ զգացողություն է», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Նա նաև նշել է, որ, կարծում է, ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կիրականացի. «Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։

Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի», ինչպես մենք ենք անվանում, հայկական հատվածը, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի։

Եվ ես կարծում եմ, որ ԱՄՆ նախագահի այս անձնական ներդրումը, ինչպես նաև ԱՄՆ կառավարության գործողությունների ծրագիրը ցույց են տալիս, որ TRIPP-ը կիրականացի: Հեռավորությունն այնքան էլ մեծ չէ՝ ընդամենը 40 կիլոմետրից մի փոքր ավելի։ Եվ ի դեպ, երկաթուղին, որն Ադրբեջանն այժմ կառուցում է մայրաքաղաքից մինչև Հայաստանի հետ սահման, կազմում է մոտ 400 կիլոմետր։

Բացի այդ, մեր Նախիջևանի էքսկլավի ներսում կվերականգնվեն գրեթե 200 կիլոմետր ճանապարհներ։ Այնպես որ, «Զանգեզուրի միջանցքի», ինչպես մենք ենք անվանում, հայկական հատվածը, շատ կարճ է։ Եվ ես վստահ եմ, որ այն կիրականացվի»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder