ՀՀ Սահմանադրության մեջ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն. ՔՊ պատգամավոր
Քաղաքական
12:52 14/02/2026
Հայաստան

ՀՀ Սահմանադրության մեջ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն. ՔՊ պատգամավոր

«Խաղաղության պրոցեսը երկար պրոցես է և ժամանակի ընթացքում այդ դիրքորոշումներն ավելի կփափկեն, հասարակության համար կդառնան ընկալելի։ Հանրային ճնշումը շատ բարձր է, որպեսզի վերադառնան գերիները»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, որ Բաքվում գտնվող հայ գերիները «ծանր հանցագործներ են», բացառել էր նրանց վերադարաձնելը։

Նա վստահ է, որ գերիները վերադարձվելու են, ուղղակի ադրբեջանական կողմի մոտ դեռևս որոշ չափով պահպանվել է կոշտ հռետորաբանությունը. «Վստահ եմ, որ «խաղաղության պայմանագիրը» կնքելուց մեր գերիները կվերադարձվեն հայրենիք»։ 

Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին Ալիևի հայտարարությանը, Ս. Բագրատյանն ասաց. «Միջազգային վեճ կա։ Մեր կողմն ավելի ճիշտ է՝ ասում են միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից»։ Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կան բազմաթիվ խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder