Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ժողովուրդ ջան, մեռանք ասելով, Փաշինյանը կարմիր գծեր չունի, լուրջ մարդ է. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ասում է՝ մեկ ամիս առաջ էր կանխատեսել, որ Փաշինյանը կաթողիկոսի դեմ քրեական գործ է հարուցելու։
Ովքեր նրան հակադարձել են՝ ասելով, որ սահմաններ, կարմիր գծեր կան, Մարուքյանը հիշեցնում է, որ ընդամենը եկեղեցու պաշտպանության համար «Ֆորբս»-ի միլիարդատեր Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է։
«Եթե տպավորություն կա, որ էս մարդն անլուրջ է, մեռանք ձեզ ասելով, որ էս մարդը լուրջ մարդ է։ Պլանավորում է, գծում է, գիտի՝ որ օրը ինչ է հայտարարում, մի օր ջղայնաված է խոսում, մի օր գոռգոռում է, սաղ պլանավորած անում է»,-ասաց Մարուքյանը։
Նրա խոսքով, Կաթողիկոսի դեմ շինծու, կեղծ քրեական գործի հարուցումը մեզ ազգովի խայտառակ է անում ողջ աշխարհում։