Չինաստանում ամուսնությունների բումին հաջորդող ծնունդների աճ են ակնկալում
Հասարակություն
15:08 14/02/2026
Աշխարհ

Չինաստանում ամուսնությունների բումին հաջորդող ծնունդների աճ են ակնկալում

Չինաստանում 2025 թվականին՝ կտրուկ աճել են ամուսնությունների գրանցումները, ինչը հույս է ներշնչում, որ այս տարի այդ երկրում կլինի  ծնունդների բում։ CNN-ը գրում է՝ վերլուծաբանները զգուշացնում են, որ խորը ժողովրդագրական խոչընդոտները մնում են արմատացած և դժվար է վերացնել դրան առանց ավելի լայն քաղաքականության աջակցության։

Պաշտոնական տվյալներով՝ 2025 թվականին Չինաստանում գրանցվել է 6.76 միլիոն ամուսնության գրանցում, ինչը նախորդ տարվա համեմատ 10.8 տոկոսով կամ 657. 000 զույգով ավելի է։

Չինաստանում ամուսնությունների գրանցումների թիվը միշտ ուշադրության կենտրոնում է,  քանի որ այն սովորաբար ծառայում է որպես հաջորդ տարվա ծնունդների միտումների ուժեղ ցուցիչ, արտամուսնական ծնունդները դեռևս տաբու են համարվում երկրի շատ մասերում։

Անցյալ տարի ամուսնությունների աճը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Չինաստանում ծնունդների թիվը կտրուկ անկում ապրեց՝ հասնելով ռեկորդային ցածր մակարդակի՝ 7.92 միլիոնի։ Սա 2016 թվականին գրանցված պիկից նվազել էր մոտ 10 միլիոնով։ Վերջին տասնամյակում ծնունդների թիվը նվազել է ավելի քան երկու անգամ, չորրորդ տարին անընդմեջ երկրի բնակչությունը նվազում է։

Երկրի բնակչության կրճատումը լուրջ խնդիր է առաջացրել հատկապես արագ ծերավող հասարակության համատեքստում: Տնտեսագետներն ու ժողովրդագիրները նշում են, որ աշխատուժի կրճատումը հանգեցնում է յուրաքանչյուր թոշակառուին սպասարկելու համար աշխատողների թվի նվազման, ինչն էլ իր հերթին նվազեցնումէ  երկրի արտադրողականությունը, ավելացնում կենսաթոշակային ու առողջապահական բեռը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանի ընդհանուր բնակչությունը 2025 թվականին նվազել է 3.39 միլիոնով՝ հասնելով 1.4049 միլիարդի՝ նախորդ տարվա 1.4083 միլիարդի համեմատ: Բացարձակ թվով դա բնակչության տարեկան ամենամեծ անկումն էր, Չինաստանի 1959-1961 թվականներին գրանցված սովի ժամանակներից ի վեր։

«2025 թվականին ամուսնությունների աճը, ինչպես նաև ծնելիության աջակցման միջոցառումների ալիքը հաջորդ տարի ծնելիության պոտենցիալ խթան են ստեղծել, և 2026 թվականին կանխատեսվում է «նորածինների թվի չափավոր աճ»»,- ասել է Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում բնակվող անկախ ժողովրդագիր Հե Յաֆուն։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder