Հայաստանում ճանապարհներին սաստիկ բուք է
Հասարակություն
10:22 14/02/2026
Հայաստան

Հայաստանում ճանապարհներին սաստիկ բուք է

Փետրվարի 14-ին՝ ժամը 10:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհային դեպարտամենտի հաղորդմամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder