Մակրոնը որոշել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատել
Քաղաքական
12:32 14/02/2026
Աշխարհ

Մակրոնը որոշել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատել

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ որոշել է Ռուսաստանի հետ ուղիղ կապի ուղի հաստատի։ Մյունխենի անվտանգության համաժողովում ելույթ ունենալով՝ Մակրոնը նշել է, որ «Ուկրաինայում խաղաղության հասնելը անհնար է առանց Եվրոպայի»։

«Հենց այդ պատճառով էլ ես որոշեցի հաստատել Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության ուղի՝ լիակատար թափանցիկությամբ Ուկրաինայի, մեր եվրոպացի գործընկերների և ամերիկացի դաշնակիցների համար», - ասել է Ֆրանսիայի առաջնորդը։

Նրա խոսքով, «եվրոպական երկրները կլինեն որոշման մաս և պետք է լինեն քննարկման մաս»։

«Եվ մենք ունենք մեր սեփական եվրոպական շահերը, որոնք պետք է պաշտպանվեն, հատկապես մեր մայրցամաքում ապագա ռազմավարական կայունության հարցերում», - պնդել է նա։

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, Մակրոնը հավելել է, որ մտադիր է քննարկումներ սկսել Ֆրանսիայի գործընկերների հետ՝ եվրոպական անվտանգության ապագա ճարտարապետության վերաբերյալ։

Նա նաև ասել է. «Եվ երբ մենք հասնենք Ուկրաինայում պատերազմի ավարտին, մենք պետք է սահմանենք Ռուսաստանի հետ համակեցության կանոնները՝ հաշվի առնելով մեր անվտանգության շահերը։ Մենք պետք է պատրաստ լինենք նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել սա»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մակրոնը որոշել է Ռուսաստանի հետ ուղիղ կապ հաստատել