Ամոթի գործողություն. Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ
Իրավունք
18:09 14/02/2026
Հայաստան

Ամոթի գործողություն. Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

«Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել:  ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով»,-ահազանգում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

Նա մանրամասնում է.

«Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»։

Զոհրաբյանի խոսքով, քննչական գործողություններից հետո Վեհափառը վերջում օրհնել է քննիչին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ամոթի գործողություն. Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ