Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նպատակը Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն է, ես դա թույլ չեմ տա. Նիկոլ Փաշինյան
«Գնալով ավելի ու ավելի է լրջանում այն տեղեկատվությւոնը, որ իրականում Հայաստանից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելու և էս պրոցեսների խորքային նախաձեռնությունն իրականում Հայ Առաքելական սուրբ Եկեղեցու Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն է ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային էդ Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելը»,-Այսօր հրավիրված Ասուլիսին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա հիշեցրեց 374 թվականի մասին, որ խոսում է իրական կապ ունի։
Փաշինի խոսքով այդ պատմությունը մի քանի կամ 50 տարվա պատմություն չէ, այլ ունի մի քանի հանգրավաններ՝ 374 թ., 1878 թվականնը, Սան Ստեֆանոյի պայմանագիրի 16-րդ կետը, Բեռլինի կոնֆերանսի 61-րդ կետը և այլն։
«2026 թվականի Փետրվարի 13-ի Տյարն Ընդառաջի դրությամբ ՀՀ պատմության ընթացքը փոխել ենք և էն, ինչը որ տեղի է ունենում՝ հետփոխելու մասին է»,- հայտարարեց Փաշինյանը և հավելեց . «Ես թույլ չեմ տալու կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»։
Նրա խոսքով՝ այդ դավադիր պլանում ներգրավվելը լրջորեն խաթարում է Հայաստանի պետական անվտանգությունը և ՀՀ-ն չի պատրաստվում դիտորդի նման հետևել դրան։
«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք այլ կողմ»«-սփյուռքի ներկայացուցիչներին սպառնաց փաշինյանը։