Խոշոր ավտովթար Երևանում
Հասարակություն
09:10 15/02/2026
Հայաստան

Խոշոր ավտովթար Երևանում

Փետրվարի 14-ի երեկայոն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:00-ի սահմաններում Ազատության պողոտա, Ահարոնյան և Ադոնց փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Թ.-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Վայոց ձորի մարզի բնակիչ 22-ամյա Ռազմիկ Ա.-ի վարած «Mazda 6» մակնիշի ավտոմեքենաները։

«Վթարի հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ով հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

Բախման հետևանքով «Nissan Pathfinder»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին՝ բախվելով ծառին և մայթին տեղադրված նախկին «ՀայՄամուլի», հիմա՝ առևտրի փոքրիկ կրպակին՝ այն ամբողջությամբ վնասելով»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder