Հայտնի են դարձել ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները և մեդալակիրները
Սպորտ
22:05 15/02/2026
Հայաստան

Հայտնի են դարձել ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները և մեդալակիրները

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հրապարակել է Սպորտի կառավարման կենտրոնում անցկացված Հայաստանի առաջնության արդյունքները

Առաջնությանը մասնակցել է 110 ծանրորդ:

Փետրվարի 15-ին, հայտնի են դարձել 94 կգ, 110 կգ և 110 +կգ քաշային կարգերում Հայաստանի չեմպիոններն ու մեդալակիրները:

Տղամարդկանց 110+ կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոնի կոչմանն արժանացել է Վարազդատ Լալայանը՝ երկամարտի 440 կգ արդյունքով, արծաթե մեդալակիր է դարձել Սիմոն Մարտիրոսյանը (405 կգ), լավագույն եռյակը եզրափակել է Աշոտ Մովսիսյանը (377 կգ), հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը:

110 կգ քաշային կարգում չեմպիոն է դարձել Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 380 կգ արդյունքով, 94 կգ քաշայինների պայքարում լավագույնի կոչմանն արժանացել է Արա Աղանյանը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք:

Մինչ այդ Հայաստանի չեմպիոններ էին դարձել 60 կգ` Գառնիկ Չոլաքյան (երկամարտ` 272 կգ), 65 կգ` Ժորա Գրիգորյան (երկամարտ` 254 կգ), 71 կգ` Գոռ Սահակյան (երկամարտ` 330 կգ), 79 կգ` Մարտին Պողոսյան (երկամարտ` 337 կգ), 88 կգ` Ռաֆիկ Հարությունյան (երկամարտ` 350 կգ):

Կանանց առաջնությունում հաղթող էին դարձել․ 48 կգ` Քրիստինե Բաբայան (Արարատ), 53 կգ` Իզաբելլա Յայլյան (Երևան), 58 կգ` Ալեքսանդրա Գրիգորյան (Գյումրի), 63 կգ` Նատալյա Սարգսյան (Գյումրի), 69 կգ` Մերի Միսակյան (Քասախ), 77 կգ` Աննա Ամրոյան (Գյումրի), 86 կգ` Էմմա Պողոսյան (Գյումրի), 86+ կգ` Տաթև Հակոբյան (Երևան)։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնի են դարձել ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները և մեդալակիրները