Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է եղել
Հասարակություն
16:29 16/02/2026
Հայաստան

Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է եղել

Փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։  Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում է պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Թալինի բենզալցակայաններից մեկում պայթյուն է եղել