Հեռու մնացեք ցուցամոլությունից, եթե պահք եք պահում, ապա կարիք չկա այդ մասին աշխարհին հայտնելու, ստատուսներ գրելու. Հայր Զաքարիա
Հասարակություն
10:50 16/02/2026
Հայաստան

Հեռու մնացեք ցուցամոլությունից, եթե պահք եք պահում, ապա կարիք չկա այդ մասին աշխարհին հայտնելու, ստատուսներ գրելու. Հայր Զաքարիա

Այսօրվանից մեկնարկել է  է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Հայր Զաքարիան թվարկում է 5 գործնական քայլ Մեծ Պահքը ճիշտ սկսելու համար.

«Առաջին. հոգևոր  նպատակ ունեցեք, եթե պահքի մեջ հոգևոր նպատակ չկա, ապա  անիմաստ է նման պահեցությունը։

Երկրորդ.  հրաժարվեք կենդանական սննդից, բայց նաև մի չարաշահեք  բուսականը, մի կենտրոնացեք ուտել- չուտելու վրա, այլ ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր կյանքին։

Երրորդ.  հոգևոր սնունդ ընդունեք, այսինքն ամեն օր Աստվածաշունչ կարդացեք, աղոթքներ արեք, հնարավորության դեպքում  անպայման մասնակցեք ժամերգություններին և կիրակնօրյա պատարագներին։

Չորրորդ՝ հրաժարվեք մեղքերից և ձեր կախվածություններից։

Հինգերորդ. հեռու մնացեք ցուցամոլությունից,  եթե  պահք եք պահում, ապա կարիք չկա այդ մասին աշխարհին հայտնելու, ստատուսներ գրելու, ուրիշներին նեղություն պատճառելու։ Միշտ հիշեք՝  հոգևոր սխրանքը լռություն է սիրում»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder