Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին
Սպորտ
15:26 16/02/2026
Հայաստան

Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին

«Ինտեր»-«Յուվենտուս» խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հանդիպել է Հենրիխ Մխիթարյանին:

Վերջինս վերահաստատել է, որ այս փուլում կենտրոնացած է բացառապես ակումբային կարիերայի վրա:

ՀՖՖ հաղորդմամբ, Եղիշե Մելիքյանը և Հենրիխ Մխիթարյանը նաև քննարկել են ինչպես եվրոպական, այնպես էլ հայկական ֆուտբոլին վերաբերող մի շարք հարցեր:

Ավելի վաղ Մելիքյանը հայտարարել էր. «Անպայման փորձելու եմ իրեն հետ բերել։ Առայժմ կոնկրետ իր կարծիքը չգիտեմ, ավելի կոնկրետ կիմանամ, երբ հանդիպենք,  նստենք, խոսենք։ Բայց անպայման փորձելու եմ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder