Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արդյո՞ք պետք է համացանցից հանվի Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունը. Հարց՝ ՔՊ-ական պատգամավորին
«Այցերը փոխադարձ են, ուղղված են խաղաղության մթնոլորտի ամրապնդմանը, նման միջոցառումները շարունակական են լինելու»,- խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հասարակության տարբեր ներկայացուցիչների հանդիպումները Ադրբեջանի հասարակության տարբեր ներկայացուցիչների հետ, թե Հայաստանում, թե Ադրբեջանում շարունակվելու են։
Հարցին՝ արդյո՞ք պետք է Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտությունը հանվի համացանցից, օրինակ, նախօրին, Հանրային հեռուստաընկերությամբ Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչ՝ Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգի ելույթի մասին հայտարարելիս, որոնք հանդես էին գալիս հենց «Արցախ» երաժշտության ներքո, չեն նշել երաժշտություն անվանումը, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Եթե Յութուբի վերաբերյալ է ձեր հարցը, իհարկե, ոչ»։