Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Փրկարարա ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։