Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«MIF»-ը տրամադրում է կրթաթոշակ գիտական հետազոտություն անցկացնելու նպատակով
Ճապոնական «Մացումաե միջազգային հիմնադրամը» («MIF») հայտարարում է բնական գիտությունների, ճարտարագիտության, բժշկության և գյուղատնտեսության ոլորտներում գիտական հետազոտական կրթաթոշների մրցույթ՝ նախատեսված 2027 թվականի համար:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, կրթաթոշակի համար դիմումներ կարող են ներկայացնել գիտությունների թեկնածուի (PhD) աստիճան ունեցող մինչև 45 տարեկան անձինք, որոնք ունեն մշտական աշխատանք Հայաստանում։
Մինչ «MIF»-ին դիմում ներկայացնելը` հետաքրքրվողները պետք է նախապես ստանան Ճապոնիայի համապատասխան գիտական հաստատության համաձայնությունը նշված հաստատությունում գիտական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ:
«Մացումաե միջազգային հիմնադրամը» կրթաթոշակին դիմելու համար փաստաթղթերն ընդունում է 2026 թ. հունիսի 1-30-ը: