Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սա ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլ ուղիղ սպառնալիք բուժօգնության որակին. Անուշ Պողոսյանի ահազանգը
Հայաստանում գործող առողջապահական ապահովագրության համակարգում բուժաշխատողի վարձատրությունը չի համապատասխանում աշխատանքի բարդությանը, մասնագիտական ու իրավական պատասխանատվությանը և բժշկական ռիսկի մակարդակին։ Այս մասին ահազանգում է «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
Նա մանրամասնում է.
«Այսօր բժիշկը ստիպված է աշխատել՝
ավելացված ծանրաբեռնվածությամբ,
մեծ հաշվետվական բեռի տակ,
մշտական ստուգումների ու տուգանքների ռիսկով,
բայց առանց համարժեք վարձատրության և սոցիալական երաշխիքների։
Սա ոչ միայն սոցիալական անարդարություն է, այլ ուղիղ սպառնալիք բուժօգնության որակին։
Ցածր վարձատրությունը խրախուսում է բուժաշխատողների արտահոսքը, մասնագիտական այրումը և երբեմն նաև կոռուպցիոն վարքագծի ռիսկերը։
Այս համակարգում պարտվողը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։
Պարտվում է հիվանդը։
Պարտվում է բժիշկը։
Պարտվում է պետությունը՝ իր իսկ քաղաքական որոշումների հետևանքով։
Այս քաղաքականությունը անհապաղ վերանայվելու անհրաժեշտություն ունի, քանի որ այն արդեն վնաս է հասցնում ոչ թե ապագայում, այլ այստեղ և հիմա՝ մարդու առողջությանը, բժշկի արժանապատվությանը և պետության վստահությանը»։