Տաքսու վարորդներին ռեկետի են ենթարկում. Նրանք դուրս են եկել բողոքի
Իրավունք
12:24 16/02/2026
Հայաստան

Տաքսու վարորդներին ռեկետի են ենթարկում. Նրանք դուրս են եկել բողոքի

Տաքսու վարորդներն իրենց խնդիրների բարձրաձայնման համար դուրս են եկել բողոքի ակցիայի։ Նրանց հետ հանդիպման գնացած Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանն ահազանգում է՝  ՀՀ-ում կա գրանցված շուրջ 120 000 օնլայն տաքսի ծառայությունների վարորդներ, որոնցից առնվազն 40 000 վարորդ օրեկան 10 ժամ աշխատում են և ամենակարևոր վճարում են հարկեր։

«Այսպիսով մեր վարորդները իրենց աշխատածից նվազագույնը 16,5 % վճարում են «Yandex» ( իրականում գումարն ավելի շատ է ), 1,8-4% վճարում են «տաքսոպարկեր»-ին և ևս 4-5 % պետությանը հարկ։ Բնականաբար վճարած գումարներից հարկեր գեներացվում է նաև «Yandex»-ից և «տաքսոպարկեր»-ից և վճարված հարկերը իմ գնահատմամբ կազմում է շուրջ 12 %:

Արդյունքում վարորդները վճարում են հարկեր, բայց չեն հանդիսանում գրանված աշխատող և հետագայում բարձր թոշակ չեն ստանալու, ներկայումս չեն հանդիսանում Առողջության Համընդհանուր Ապահովագրության շահառու, այսինքն անվճար բուժ օգնություն չեն ստանում։

Հիմա հարցեր  Նիկոլ Փաշինյանին շարքից.
 

Նիկոլ Փաշինյան չե՞ք կարծում, որ

1. Չեք կարծում, որ նման կերպ «քերել» մեր ժողովրդին ու դիմացը ոչինչ չտալ արդար չի

2. Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվի «Yandex»-ի անարդար տոկոսադրույքը

3. Չե՞ք կարծում, որ հարկ վճարողը պետք է օգտվի Առողջության Համընդհանուր Ապահովագրության հիմնադրամից

Նիկոլ Փաշինյան կարո՞ղ եք տալ բացատրություն վարորդների բեռը «Yandex»-ը 0%-ից դարձրել է 16,5% սրա հովանավորը ո՞վ է։

Օնլայն վարորդների իրավունքները պե՛տք է վերականգնվի և պե՛տք է պաշտպանված լինի»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder