Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հեռու մնացեք ցուցամոլությունից, եթե պահք եք պահում, ապա կարիք չկա այդ մասին աշխարհին հայտնելու, ստատուսներ գրելու. Հայր Զաքարիա
Այսօրվանից մեկնարկել է է Մեծ Պահքի շրջանը, որը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:
Հայր Զաքարիան թվարկում է 5 գործնական քայլ Մեծ Պահքը ճիշտ սկսելու համար.
«Առաջին. հոգևոր նպատակ ունեցեք, եթե պահքի մեջ հոգևոր նպատակ չկա, ապա անիմաստ է նման պահեցությունը։
Երկրորդ. հրաժարվեք կենդանական սննդից, բայց նաև մի չարաշահեք բուսականը, մի կենտրոնացեք ուտել- չուտելու վրա, այլ ուշադրություն դարձրեք ձեր հոգևոր կյանքին։
Երրորդ. հոգևոր սնունդ ընդունեք, այսինքն ամեն օր Աստվածաշունչ կարդացեք, աղոթքներ արեք, հնարավորության դեպքում անպայման մասնակցեք ժամերգություններին և կիրակնօրյա պատարագներին։
Չորրորդ՝ հրաժարվեք մեղքերից և ձեր կախվածություններից։
Հինգերորդ. հեռու մնացեք ցուցամոլությունից, եթե պահք եք պահում, ապա կարիք չկա այդ մասին աշխարհին հայտնելու, ստատուսներ գրելու, ուրիշներին նեղություն պատճառելու։ Միշտ հիշեք՝ հոգևոր սխրանքը լռություն է սիրում»։