Մանրամասներ՝ Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհից
Հասարակություն
17:48 16/02/2026
Հայաստան

Մանրամասներ՝ Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհից

Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում  բռնկված հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։

Փրկարարա ծառայության հաղորդմամբ, նախնական տվյալներով այրվում են պահեստային բաքերը և մեկ բեռնատար ավտոմեքենա։ Իրականացվում է հրդեհաշիջում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։00-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին ժամը 15։26-ին Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ պայթյուն է տեղի ունեցել Թալին քաղաքի Երևանյան փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկում։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մանրամասներ՝ Թալինի բենզալցակայաններից մեկում բռնկված հրդեհից