Ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ
Հասարակություն
07:24 17/02/2026
Հայաստան

Ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ

Երևանում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 18-ի ուշ երեկոյան, 19-ին սպասվում է անձրև։

​​​ Հանրապետության տարածքում փետրվարի 17-ին, 18-ի գիշերը, 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Փետրվարի 18-ի երեկոյան, 19- ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի և ձնախառն անձրևի, լեռնային շրջաններում՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով։

Քամին` հարավարևմտյան`3-6մ/վ, փետրվարի 17-19-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ, լեռնային առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը փետրվար 17-18-ին աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ջերմաստիճանն այսօր կշարունակի բարձրանալ