Ինչո՞ւ են շնորհավորում Աննա Հակոբյանին
Հասարակություն
11:10 17/02/2026
Հայաստան

Ինչո՞ւ են շնորհավորում Աննա Հակոբյանին

Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի կողակիցը՝ Աննա Հակոբյանը հայտնեց, որ  իրենց քաղաքացիական ամուսնությունն ավարտվել է։ Գրառման ներքո շատերը շնորհավորել են Հակոբյանին։ ԱՆ մամուլի խոսնակ Մարիամ Մելքումյանից Panorama.am-ը խնդրեց տեղեկատվություն տրամադրել, արդյո՞ք  Փաշինյանն ու Հակոբյանը ՔԿԱԳ-ում գրանցել են իրենց ամուսնությունը։

Մելքումյանը նախ ասաց, որ դա անձնական կյանքին վերաբերող հարց է, ապա հորդորեց դիմել Աննա Հակոբյանի գրասենյակ։

Հիշեցնենք, որ անձնական կյանքի մասին ինֆորմացիան հրապարակային ու քննարկման առարկա է դարձրել հենց Աննա Հակոբյանը, ինչ վերաբերում է գրասենյակ դիմելուն, ապա ցանկության դեպքում Հակոբյանը կբացահայտեր ողջ ճշմարտությունը։

Ինչևէ, Հակոբյանի գրառման ներքո հնչած շնորհավորանքներից կարելի է երկու բան ենթադրել, կամ Հակոբյանին շնորհավորում են Փաշինյանից ազատվելու, կամ նրա հետ զագսավորվելու համար։

Factor.am-ը, վկայակոչելով իր տեղեկությունները, հայտնում է՝ զագսավորվել են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder