Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է
Իրավունք
18:36 17/02/2026
Հայաստան

Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահի տնային կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժվել է

Փաստաբան Արմինե Ֆայանը գրում է․

«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մ.Շահվերդյանի նախագահությամբ այսօր որոշում է կայացրել Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ քննիչ Նազելի Սարգսյանի միջնորդությունը մերժելու մասին:

Դատարանն արձանագրել է, որ բացակայում է Նաիրա Ալավերդյանին տնային կալանքի տակ պահելու հիմքը, հետևաբար՝ կիրառված խափանման միջոց տնային կալանքը ենթակա է վերացման:

նաիրա Ալավերդյանի պաշտպաններ են հանդիսանում փաստաբաններ Մարինե Ֆարմանյանը և Վահագն Քեշիշյանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder