Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդկանց զանգել, ուղարկել ընտրության, «հիշեցնել»՝ ում ընտրեն կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության․ Արփինե Հովհաննիսյան
«Մարդկանց զանգել, ուղարկել ընտրության, «հիշեցնել»՝ ում ընտրեն, մեքենայով տանել տեղամաս և այլն: Սիրե՜լի հայրենակիցներ Եթե ընտրություններին քարոզելու եք որևէ թիմի համար` կարևոր է իմանալ` ինչի համար ձեզ կարող են քրեական պատասխանատվության ենթարկել»,- նախազգուշացնում է Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։
Նա, մասնավորապես, հավաքագրել է վերջին տարիներին ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալները՝ փորձելով հասկանալ, թե հատկապես ո՞ր ընտրական հանցագործություններն են առավել տարածված և ինչպիսի՞ արարքների , հանցագործությունների համար են անձինք ենթարկվում պատասխանատվության։ ․
«2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ամենաշատը տեսակարար կշռով կազմել են ընտրակաշառքի վերաբերյալ հանցագործությունները։ Թվով 51 քրեական վարույթ է նախաձեռնվել, որոնցից որոշները կարճվել են, որոշները ՝ գնացել դատարան և այլ ճակատագրի արժանացել։ Հետո արդեն գալիս են քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրությունների արդյունքները կեղծելը և բազմաթիվ այլ հոդվածներ։
Ընդհանուր առմամբ կա մի հոդված, որով նախկինում բավականին քիչ են հարուցվել քրեական գործեր, իսկ այժմ այդ հոդվածը բավականին հետաքրքիր դրսևորումներ կարող է ստանալ։Խոսքը վերաբերում է նոր Քրեական օրենսգրքի 210 հոդվածին, որը մասնավորապես ունի հետևյալ ձևակերպումը՝ անձի ընտրական իրավունքի ազատ իրականացումը խոչընդոտելը»,- մանրամասնում է Հովհաննիսյանը։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։