Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր. Դավիթ Անանյան
Քաղաքական
11:40 17/02/2026
Հայաստան

Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր. Դավիթ Անանյան

«Պետք է հստակ արձանգրենք, որ տասնամյակներ շարունակ մեր կողմից կառուցված ու գործող տնտեսական մոդելն արդյունավետ չի եղել»,-հայտարարեց «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը՝ խոսելոբ Հայաստանի տնտեսական զարգացման ամբողջական և համակարգային տեսլականի՝ կառուցված յոթ առանցքային ուղղությունների շուրջ։

ՊԵԿ նախկին պաշտոնյան ասաց՝ իրենք գիտեն, թե ինչպես պետք է կառուցել արդյունավետ մոդել։

«Նախ մենք պետք է հասկանանք, մեր դիրքը, որտե՞ղ ենք մենք։ Լինելով փոքր երկիր, ունենալով քիչ ռեսուրսներ՝ պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք ոչ սպառման վրա հիմնված, այլ արահանելի տնտեսություն։ Մենք ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա արդյունաբերական, տեխնոլոգիական երկիր։ Սա է բանաձևը»,-ասաց ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի թիմակիցը։

Անանյանի խոսքով,  դրան հասնելու համար իրենք արդեն ունեն ռազմավարություն, այսօր ներկայացնի ուղենիշերը։

«Հայաստանը համաշխարհային տնտեսության մեջ պետք է ունենա իր նիշան, պետք է գիտակցի ու գտնի այն ապրանքները ու ծառայությունները, գիտելիքահեն արժեքները ու մատակարարի աշխարհին բարձր տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ։ Սա է մեր մոդելի հիմքում դրված փոքր երկրի հայեցակարգը։ Մեր հաղթող բանաձևը հետևյալն է՝ նիշա, արագություն, տեխնոլգիա, ինստիտուտներ։ Եթե ամփոփենք, ապա Հայաստանը փոքր է չափերով, բայց մեծ է տնտեսական դերակատարմամբ։ Սա առաջին առանցքային ուղղության բանաձևն է»,-ասաց Անանյանը։

Ներկայացնելով երկրորդ առանցքային ուղղությունը՝ Անանյանն ասաց, տնտեսական աճը, զարգացումը չեն պայմանավորում առևտրով, շինարարությամբ ու ներքն սպառում ունեցող ծառայություններով։

«Վիճակագրական վերջին տվյալներով ՏԱՑ-ը կազմում է 9 տոկոս, բայվ դրա շարժիչ ուժերը շինարարությունն ու առևտուրն են։ Առևտուրն արժեք չստեղծող տնտեսության ճյուղ է։ Մենք պետք է սպառման մոդելից անցում կատարենք դեպի արտադրություն ու արտահանում»,-մանրամասնեց Անանյանը։

Հաջորդ ուղղությունը ՓՄՁ զարգացումն է։

«ՓՄՁ-ն փոքր բիզնես չէ, այն տնտեսության սոցիալ-տնտեսական ողնաշարն է։ Այն զարգացնելու համար, պետք է դրանք կապել արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող համալիրների հետ»,-ասաց Անանյանը։

7 ուղի, 1 ճանապարհ․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության Հայաստանի տնտեսական զարգացման իր մոդելն առաջարկում է յոթ ուղղություններ, որոնք միասին ձևավորում են Հայաստանի տնտեսական զարգացման միասնական և փոխկապակցված համակարգ, որը նպատակ ունի ապահովել երկարաժամկետ կայուն աճ, բարձրացնել տնտեսության մրցունակությունը և ստեղծել տնտեսական ինքնիշխանության ամուր հիմքեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder