Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Անշուշտ, աննախադեպ ծանր օրեր են, բայց մեր պատմությանը լավատեղյակ անձինք գիտեն, որ մեր կյանքի մեջ շատ ավելի ծանր օրեր են եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանը:
Ըստ Հայր Իսահակի, եկեղեցականների նպատակը բարին, լավը, գեղեցիկը առատացնելն է։
«Մենք լավահույս ենք, որ վերջ- առաջ մեր մարդասիրությունը, մեր աստվածխնդրությունը հաջողությամբ է պսակվելու:
Տա Աստված, որ բոլորս էլ սթափվենք և մեզանում համերաշխության, խաղաղության միջավայրը գերակայի, գերակշռի։ Ուժ, կարողություն ամենքիդ»,- ասաց Հայր Իսահակը։