Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի` պահանջելով հերքում
Իրավունք
16:52 17/02/2026
Հայաստան

Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Պետրոս Ղազարյանի` պահանջելով հերքում

Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանի։ «Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Ս.Սեյրանյանը պահանջել է  դատարանից պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները, մասնավորապես «Petros Ghazaryan» էջի միջոցով բոլորին հասանելի եղանակով «Հերքում» խորագրի ներքո հրապարակի հերքման տեքստ,  Պետրոս Ղազարյանից հօգուտ Սաթիկ Սեյրանյանի բռնագանձել 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։

Հայցադիմումի առիթը եղել է Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառումը. «Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը, Սաթիկ Սեյրանյանը, նրա սանջակ 24 նյուզը, Միկա Բադալյանը, Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։

Վստահ եմ նրանք ուրախ կլինեին, եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։

Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Այն վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս առկա չէ։ 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder