Եռաբլուրում եղե՞լ եք։ Էն սիրուն տղաների նկարները տեսե՞լ եք. Վանաձորցին՝ Փաշինյանի վերընտրվելու մասին
Հասարակություն
17:15 17/02/2026
Հայաստան

Եռաբլուրում եղե՞լ եք։ Էն սիրուն տղաների նկարները տեսե՞լ եք. Վանաձորցին՝ Փաշինյանի վերընտրվելու մասին

«Քաղբանտարկյալների առկայությունը Փաշինյանի համար մինուս է»,-Լոռու մարզկենտրոն Վանաձորում Նիկոլ Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների, ընդդիմադիրների, հոգևորականների  նկատմամբ իրականցվող ռեպրեսիաների մասին հարցմանն ի պատասխան ասել է վանաձորցի մի տղամարդ։

Նա նշում է, որ քաղբանտարկյալների առակայությունը ֆինասական բեռ է պետբյուջեի համար։

«Անկախ ամեն ինչից, նա շատ վախկոտ մարդ է։Հակառակ դեպքում նման բան չէր անի»,-ասում է մեկ այլ վանաձորցի՝ հիշեցնելով, որ Փաշինյանն ինչ հայտարարել է ճիշտ հակառակնէ  անում, քաղաքացուն էլ դարձրել է տուգանքի մատերիալ։

Հնարավո՞ր է ռեպրեսիաների արդյունքում Փաշինյանն ընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Հարցին ի պատասխան տարեց տղամարդն արձագանքում է.

«Ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Եռաբլուրում եղե՞լ եք։ Էն սիրուն տղաների նկարները տեսե՞լ եք։ Հնարավոր չի»։

Հնչած այլ պատասխանները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder