Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իսակովի պողոտայում խցանման ժամանակ «Տոյոտայի» վարորդը մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով
Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում «Տոյոտայի» վարորդը մայրաքաղաքի Իսակովի պողոտայում խցանման ժամանակ մեքենան վարել է հետիոտնի համար նախատեսված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, Երևանի պարեկների ձեռնարկած միջոցառումներով «Տոյոտան» հայտնաբերվել և տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Կարգազանց մի վարորդ էլ հանդիպակաց երթևեկել է Զովունիում։ Ձեռնարկված միջոցառումներով Արարատի մարզի պարեկները «Վազ-2107»-ը հայտնաբերել են Արտաշատում և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք։
Վարորդների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բոլոր իրավախախտները հայտնաբերվելու և ենթարկվելու են պատասխանատվության։