Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան
Քաղաքական
17:03 17/02/2026
Հայաստան

Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան

«Պաշտոնական Երեանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե Թրամպի ուղին չի նախատեսում շարունակություն դեպի Երասխ, այլ՝ Նախիջևանով դեպի Թուրքիա»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։

Նա նշում է, որ Ալիևի հայտարարության հանդեպ Երևանի լռությունը թերևս վերհաստատում է այն, ինչի մասին խոսել եմ նախորդ շաբաթավերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից անմիջապես հետո, երբ նա փորձեց ներկայացնել, թե իբր Հայաստանի երկաթուղու ռուսական կառավարումն է որոշ երկրների համար խնդիրը:

«Դրա վերաբերյալ իմ մեկնաբանություն գրառման մեջ կարծիք հայտնեցի, որ մեծ հավանականությամբ սա ընդամենը քարոզչական հնարք է, որի նպատակը Թրամպի ուղու հարցում ևս մեկ դիվանագիտական-քաղաքական ձախողում արդարացնելն է»,-գրում է վերլուծաբանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Պաշտոնական Երևանից առ այսօր չի եղել արձագանք Մյունխենում Իլհամ Ալիևի հայտարարությանը. Հակոբ Բադալյան