Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով
Իրավունք
18:49 17/02/2026
Հայաստան

Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով

Գարեգին Բ-ի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելքով։ Այս մասին տեղեկացնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։

«Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝  Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն. դրամ գրավ և բացակայելու արգելք:

Հիշեցնեմ, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ ակնհայտ անհիմն և ապօրինի քրեական հետպնդում է իրականացվում»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կաթողիկոսի եղբոր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով