Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եռաբլուրում եղե՞լ եք։ Էն սիրուն տղաների նկարները տեսե՞լ եք. Վանաձորցին՝ Փաշինյանի վերընտրվելու մասին
«Քաղբանտարկյալների առկայությունը Փաշինյանի համար մինուս է»,-Լոռու մարզկենտրոն Վանաձորում Նիկոլ Փաշինյանի կողմից իր ընդդիմախոսների, ընդդիմադիրների, հոգևորականների նկատմամբ իրականցվող ռեպրեսիաների մասին հարցմանն ի պատասխան ասել է վանաձորցի մի տղամարդ։
Նա նշում է, որ քաղբանտարկյալների առակայությունը ֆինասական բեռ է պետբյուջեի համար։
«Անկախ ամեն ինչից, նա շատ վախկոտ մարդ է։Հակառակ դեպքում նման բան չէր անի»,-ասում է մեկ այլ վանաձորցի՝ հիշեցնելով, որ Փաշինյանն ինչ հայտարարել է ճիշտ հակառակնէ անում, քաղաքացուն էլ դարձրել է տուգանքի մատերիալ։
Հնարավո՞ր է ռեպրեսիաների արդյունքում Փաշինյանն ընտրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ Հարցին ի պատասխան տարեց տղամարդն արձագանքում է.
«Ձեր հարցին հարցով պատասխանեմ։ Եռաբլուրում եղե՞լ եք։ Էն սիրուն տղաների նկարները տեսե՞լ եք։ Հնարավոր չի»։
Հնչած այլ պատասխանները՝ տեսանյութում։