Փաշինյանը խուսափե՞ց Մյունխենում որևէ անցանկալի խոսակցություն ունենալու ռիսկից. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
09:20 18/02/2026
Հայաստան

Փաշինյանը խուսափե՞ց Մյունխենում որևէ անցանկալի խոսակցություն ունենալու ռիսկից. Քաղաքական վերլուծաբան

Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ՝ Խաղաղության խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու համար: Դա կլինի Թրամպի նախաձեռնած Խորհրդի առաջին գագաթնաժողովը:

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշում է, որ այս ֆոնին թերեւս հետաքրքիր է այն, որ պաշտոնական Երեւանը փաստորեն բաց թողեց Մյունխենի անվտանգության համաժողովը:

«Համենայն դեպս, Նիկոլ Փաշինյանը կամ բարձրաստիճան այլ պաշտոնյան կարծես թե չեն մասնակցել դրան: Փետրվարի 13-15-ին անցկացված համաժողովին մասնակցեցին օրինակ Ադրբեջանի նախագահն ու ԱԳ նախարարը, իսկ ահա Հայաստանից չի եղել բարձրաստիճան որեւէ մասնակցություն, ինչն ըստ էության աննախադեպ է:

Ինչու՞ Փաշինյանը բաց թողեց հերթական միջազգային միջոցառումը, որը նրան թույլ կտար առնվազն մատուցել ակտիվ եւ հեղինակավոր արտաքին քաղաքականության մասին քարոզչական հերթական նյութը, առնվազն լուսանկարների տեսքով:

Արդյո՞ք նա խուսափեց Մյունխենում որեւէ անցանկալի խոսակցություն ունենալու ռիսկից: Թե՞ համարեց, որ այս փուլում եվրոպացիները իրեն պետք չեն, որովհետեւ ներկայումս ամերիկացիների հետ ակտիվ շփման փուլն է՝ Վենսի այց Հայաստան, եւ իր այցը Վաշինգտոն՝ Թրամպի նախաձեռնած գագաթնաժողովին մասնակցելու համար»,-մանրամասնում է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը խուսափե՞ց Մյունխենում որևէ անցանկալի խոսակցություն ունենալու ռիսկից. Քաղաքական վերլուծաբան