Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 1 քաղաքացի մաhաgել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է
Իրավունք
17:42 18/02/2026
Հայաստան

Աջափնյակում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 1 քաղաքացի մաhաgել է, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է

Այսօր Աջափնյակ թաղամասում տեղի ունեցած դեպքի հետևանքով նախնական տվյալներով հիվանդանոց է տեղափոխվել 7 քաղաքացի: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, երեքի առողջական վիճակը գնատվում է ծայրահեղ ծանր, երեքինը` ծանր:

1 քաղաքացի մահացել է:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder