Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Ռեալ Մադրիդի» կենտրոնական հարձակվող Կիլիան Մբապեն դիմել է ՈՒԵՖԱ-ին՝ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ (1-0) իր թիմակից Վինիսիուս Ժունիորի հասցեին ուղղված ռասիստական վիրավորանքների համար։
«Ես որևէ բողոք չունեմ կոնկրետ ակումբի կամ Մոուրինյոյի վերաբերյալ։ Նա շատ ուժեղ մարզիչ է։ Բայց նրանց խաղացողը, ով այդպես վարվեց, այլևս չի կարող խաղալ այս մրցաշարում։ ՈՒԵՖԱ, հուսով եմ՝ դուք կձեռնարկեք անհրաժեշտ միջոցները։ Այս միջադեպը պետք է մանրակրկիտ հետաքննվի», - ֆրանսիացու խոսքերն է մեջբերել Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բենֆիկայի» խաղացող Ջանլուկա Պրեստիաննին խաղի ժամանակ վիրավորել է Վինիսիուսին։