Այս են ՔՊ-ակաները, քարոզչական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը. ՀՅԴ ներկայացուցչի արձագանքը ՔՊ-ականին
Քաղաքական
22:42 18/02/2026
Հայաստան

Այս են ՔՊ-ակաները, քարոզչական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը. ՀՅԴ ներկայացուցչի արձագանքը ՔՊ-ականին

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում արձագանքել է ՔՊ-ականին.

 «ՀՅԴ Կոմիտասի գրասենյակի մուտքի մոտ գտնվող Եռագույն դրոշի ձողը վերևից հարաևանի ծաղկամանի ընկնելու հետևանքով վնասվել է։ Այդ վիճակում դրոշը եղել է ընդամենը մոտ կես ժամ, ինչը լիովին բնական իրավիճակ է։ Ընկերները արագ ուղղել են դրոշը, սակայն այդ կարճ ժամանակահատվածում մի քպական նկարել է և փորձում է շահարկել իրավիճակը։

Այս պահվածքը ուղղակի բարոյական չէ։ Ցավոք, հենց այսպիսի քպականների պատճառով է, որ հաճախ ասում են՝ քաղաքականությունը բարոյական բան չէ։ Բոլորի համար էլ պարզ է, որ դրոշը մշտապես այդ վիճակում չի եղել․ կոտրված ծաղկամանն էլ հստակ երևում է նկարում։

Մի խոսքով՝ այս են քպակաները, քարոզչական տեռորի են ենթարկում մեր հասարակությանը»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder