Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատը քվեարկության երկրորդ փուլում Սանաե Տակաիչիին ընտրեց երկրի 105-րդ վարչապետ։
Տակաիչին ստացավ 125 ձայն, իսկ նրա մրցակից Ջունյա Օգավան՝ 65։ Քվեարկությանը մասնակցել է 248 անդամից 246-ը։ Այդ մասին ուղիղ եթերում հայտարարել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մասակազու Սեկիգուչին ։
Վերին պալատում քվեարկության շուրջ ինտրիգն այն էր, որ, ի տարբերություն ստորին պալատի, իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն չունի։ Տակաիչին մեկ ձայն պակասեց առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ կես ձայնից։ Հետևաբար, հայտարարվեց երկրորդ փուլ, որում կհաղթեր ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն։