Վատիկանը մերժել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը
Քաղաքական
12:06 18/02/2026
Աշխարհ

Վատիկանը մերժել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը

Վատիկանը հրաժարվել է մասնակցել Խաղաղության խորհրդին, որը հրավիրվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինը։ Այս մասին գրել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով Corriere della Sera թերթին։

«Ոչ, Վատիկանը չի մասնակցի Գազայի հարցով խաղաղության խորհրդին դրա հատուկ բնույթի պատճառով, որը ակնհայտորեն չի համապատասխանում այլ պետությունների բնույթին։ Այնուամենայնիվ, մենք հաշվի ենք առնում, որ Իտալիան կմասնակցի որպես դիտորդ», - ասել է Պարոլինը։

Կարդինալը հիշեցրել է, որ Սուրբ Աթոռն անցյալ ամիս հրավեր էր ստացել միանալու խորհրդին։

Պարոլինի խոսքով, Վատիկանը «հաշվի է առնում» Իտալիայի կառավարության միանալու որոշումը, բայց նաև տեսնում է «որոշակի կարևոր կետեր, որոնք պետք է լուծվեն»։

«Խնդիրներից մեկն այն է, որ միջազգային մակարդակում հենց ՄԱԿ-ն է կառավարում այս ճգնաժամային իրավիճակները. սա այն կետերից մեկն է, որը մենք պնդել ենք», - նշել է Պարոլինը։

Խաղաղության խորհրդի ստեղծումը Թրամփի առաջարկած ծրագրի մի մասն էր՝ Գազայի հատվածում հակամարտությունը դադարեցնելու համար։ Դրա ստեղծման մասին հայտարարվել էր 2026 թվականի հունվարին։ Խորհուրդ են հրավիրվել աշխարհի տարբեր ծայրերից մոտ 60 առաջնորդներ, որոնցից մի քանիսը հիմնադիր անդամներ են եղել։ Թրամփը դարձել է Խաղաղության խորհրդի առաջին նախագահը։

Խաղաղության խորհրդի հիմնադրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 22-ին Դավոսում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վատիկանը մերժել է Թրամփի՝ Խաղաղության խորհրդին միանալու հրավերը