Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն
Մշակույթ
12:55 19/02/2026
Հայաստան

Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն

Փետրվարի 20-22-ը Հայաստանում կանցկացվի Ռուսական կինոյի փառատոնը։ Միջոցառումը կազմակերպվում է РОСКИНО-ի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության աջակցությամբ, և նպատակ ունի նպաստել հումանիտար կապերի ամրապնդմանը ու շարունակել երկու երկրների միջև կինոերկխոսությունը։

«Մեր երկրներին երկար տարիներ կապում են ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Ռուսական ֆիլմերի ցուցադրությունները Երևանում դարձել են բարի ավանդույթ՝ հանդիսանալով մշակութային համագործակցության ամրապնդման և ստեղծագործական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։

Փառատոնը բացվում է հայտնի հեքիաթի ժամանակակից էկրանավորմամբ՝ «Բուրատինո» ֆիլմով։ Ծրագրում ընդգրկված են ռուսական կինոյի վառ պրեմիերաներ, որոնք պատմում են սիրո, հաղթանակների և բացահայտումների մասին։ Հատուկ տեղ են զբաղեցնում երեխաների և ընտանիքների համար նախատեսված ֆիլմերը»,- ասել է  ՌԴ մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան։

«РОСКИНО»-ի գլխավոր տնօրեն Էլզա Անտոնովան նշել է, որ մեծ պատիվ է իրենց համար ներկայացնել ռուսական կինոյի հարուստ և բազմազան գունապնակը Հայաստանի հանդիսատեսին. «Ցուցադրությունների ծրագիրը ձևավորվել է՝ հաշվի առնելով ամենալայն լսարանի հետաքրքրությունները, արկածային ֆիլմերի սիրահարներից մինչև խորքային դրամատուրգիայի գնահատողներ։ Այսօր ռուսական կինոն ակտիվորեն զարգանում է, և նման փառատոնները լավագույն հարթակն են՝ ներկայացնելու դրա նոր ձեռքբերումները»։

РОСКИНО-ի հաղորդմամբ, փառատոնի շրջանակում բոլոր ցուցադրությունները կլինեն անվճար և կանցկացվեն Կինոմոսկվայում։ Ցուցադրություններից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա ֆիլմերը քննարկել կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանի հետ։

Փառատոնի ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը.

  • «Բուրատինո» (2025, ռեժ. Իգոր Վոլոշին) — Ալեքսեյ Տոլստոյի հայտնի հեքիաթի գունեղ և ժամանակակից էկրանավորում
  • «Ամուսնուդ բարև» (2025, ռեժ. Անտոն Մասլով) — կատակերգական մելոդրամա՝ երջանկության ճանապարհին ձևավորվող բարդ հարաբերությունների մասին
  • «Առաջինը Օլիմպոսում» (2025, ռեժ. Արտեմ Միխալկով) — կենսահաստատող սպորտային դրամա օլիմպիական չեմպիոն Յուրի Տյուկալովի կայացման մասին
  • «Բժիշկ Դինոզավրովը» (2025, ռեժ. Մաքսիմ Վոլկով) — հետաքրքիր անիմացիոն ֆիլմ դպրոցական Ֆիլ Դինոզավրովի արկածների մասին
  • «Հյուսիսային բևեռ» (2025, ռեժ. Ալեքսանդր Կոտտ) — արկածային պատմություն մարդկային ոգու և տեխնոլոգիաների հաղթանակի մասին՝ պատմելով, թե ինչպես ատոմային սուզանավը պատմության մեջ առաջին անգամ հասավ Հյուսիսային բևեռին՝ սառցե շերտերի տակ անցնելով։

Ցուցադրությունների ժամանակացույց՝

Փետրվարի 20-ին (ուրբաթ)

14:30 - «Բժիշկ Դինոզավրովը»

17:00 - «Բուրատինո»

Փետրվարի 21-ին (շաբաթ)

12:30 - «Առաջինը Օլիմպոսում»

15:00 - «Ամուսնուդ բարև»

Փետրվարի 22-ին (կիրակի)

18:00 - «Հյուսիսային բևեռ»

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայաստանում կանցկացվի ռուսական կինոյի փառատոն