Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ի՞նչ գործի շրջանակում են զննություն իրականացնում Գագիկ Ծառուկյանի տանը
Գագիկ Ծառուկյանի տանը զննություն է իրականացվում փորձագետների միջոցով։ Քրեական վարույթն առհասարակ կապ չունի Գագիկ Ծառուկյանի հետ։ Այս մասին ԶԼՄ-ներին հայտնել է Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։
Նա մանրամասնել է՝ քրեական գործը հարուցված է եղել դեռևս 2020 թվականին՝ Առինջ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ։ Փաստաբանը նշեց, որ այդ գործի շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել տարբեր հողատարածքներ զննելու, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող հողատարածքը։
Գագիկ Ծառուկյանն այս վարույթով հարցաքննվել է դեռևս 2020 թվականին՝ վկայի կարգավիճակով, դրանից հետո որևէ քննչական գործողություն տեղի չի ունեցել՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ կամ նրա մասնակցությամբ։
Հիշեցնենք, որ 2020-ին ՔԿ-ն հայտնել էր՝ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 2-րդ մասով նախատեսված արարքներ առերևույթ կատարելու համար։
Ուշագրավ է, մոտ 6 տարի առաջ հարուցված քրեական գործի շրջանակում քննչական գործողությունները վերակենդանացան այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարի 10-ին հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը մասնակցելու է հերթական խորհրդարանական ընտրություններին։