Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանն արդեն Վաշինգտոնուոմ է։ Այսօր կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես ԱՄՆ-ում է՝ մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին։
Խաղաղության խորհրդի նիստին հրավիրվել է մոտ 60 համաշխարհային առաջնորդ, որոնցից մի քանիսը, այդ թվում՝ Հայաստանը, հիմնադիր անդամներ են։ Խաղաղության խորհուրդը նախագահում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին Նիկոլ Փաշինյանը Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով որպես հիմնադիր անդամ մասնակցել էր «Խաղաղության խորհրդի» կանոնադրության ստորագրման հանդիսավոր արարողությանը։ Արարողության ընթացքում երկրների ներկայացուցիչներն ԱՄՆ նախագահի ներկայությամբ ստորագրել էին «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը: Իսկ ասօր Վաշինգտոնում կկայանա խորհրդի առաջին նիստը։