Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մարդու իրավունքների պաշտպանի դերը տեսական դատողություններ անելը չէ. Փաստաբան
«Մարդու իրավունքների պաշտպանի դերը տեսական դատողություններ անելը չէ, հատկապես՝ նորմատիվ ակտերի բովանդակության ուսուցողական հայտարարություններով»,-նշւմ է փաստաբան, «Հայրենիք» կուսակցության անդամ Սոս Հակոբյանը։
Նա շարունակում է.
«Այն, ինչ գրված է ՀՀ Սահմանադրությունում, և օրենքներում մենք էլ գիտենք, կարդում ենք, իսկ ով չգիտի կդիմի մասնագիտական խորհրդատվություն տրամադրողներին։
ՄԻՊ-ը պետք է կարողանա ուղիղ ասել՝ արդյոք քաղաքական իշխանությունը խախտում է քաղաքացիների կրոնական ազատության իրավունքները, կամ կրոնական կազմակերպությունների ինքնավարության հիմնարար դրույթը։ Առնվազն արձանագրի եղածը, նույնականացնելով փաստերը և անձանց (հանրային անձանց հատկապես)։
Թե, չէ մնացածը ամեն ինչ է, բացի օրենսդրությամբ վերապահված գործառույթների իրականացումից»։