Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երգիչ, երգահան Լիլիթ Բլեյանը գրում է.
«Ո՞վ է սպանում Երևանի, Հայաստանի փողոցներում։
Մթնոլորտն է սպանում։ Էն ագրեսիան է սպանում, որի մեջ մենք ապրում ենք ամեն օր։ Մեզ ամենօրյա ռեժիմով ներարկվող թշնամանքը` իրար հանդեպ։ Մեզ ներշնչվող արհամարհանքը` կյանքի հանդեպ։ Հազարավոր կյանքեր անպատասխանատու կերպով զոհելը։ Մարդու միակ, թանկարժեք կյանքի արժեքի զրոյացումը։
Էդ է սպանում ամեն օր մեր փողոցներում ու բակերում։ Իշխանությունների ցինիկ պահվածքը, ահռելի ազգային աղետի, հազարավոր զոհերի ու պատմական կորուստների ֆոնին պսպղան տոնակատարությունները, որոնք ասում են` ոչինչ արժեք չունի, ո'չ ջահել 18-ամյա զինվորի կյանքը, ո'չ հազարամյա կորուսյալ վանքերը։
Ոչինչ արժեք չունի, ասում են, կերեք, փող աշխատեք ու սպանեք իրար, միևնույն է` ոչինչ արժեք չունի. էս են ասում մեզ ամեն օր քաղաքական զրո պատասխանատվությամբ դեմքերը։ Իրենց վրայից պատասխանատվությունը հանելու համար թշնամի են հռչակում բոլորին, բոլորս թշնամի ենք իրենց ու միմյանց. էս է նոր հավատամքը։
էդ ատելությունը սկսել է աննորմալ ծավալներ ստանալ։ Էս մթնոլորտը սպանում է։ Պարտավոր ենք խոստովանել սա, որպես հասարակություն։ Ախտորոշումից է սկսվում բուժումը»;