Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել
Իրավունք
18:00 19/02/2026
Հայաստան

Գյուլագարակի անտառապետը ձերբակալվել

Ապօրինի ծառահատումների դեմ պայքարի արդյունքում հերթական դեպքն են բացահայտել Համայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները: ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, նրանք փետրվարի 16-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գյուլագարակի անտառպետության անտառապետի տան բակում կայանված երկու «ԳԱԶ -53» բեռնատարները բեռնված են ապօրինի փայտանյութով։

Իրականացված ուսումնասիրության արդյունքում անտառպետության տարածքում հայտնաբերվել է 5 խմ վառելափայտ, ինչի վերաբերյալ 46-ամյա տղամարդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։

Նրա տան բակում կայանված բեռնատարների թափքում հայտնաբերվել է ընդհանուր մոտ 6 խմ բոխի և հաճարենի տեսակի փայտանյութ, որոնց վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանել բեռնատարների թափքում առկա փայտանյութի ծավալին և տեսակին։

Անտառապետը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder