Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Հասարակություն
09:04 19/02/2026
Հայաստան

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 19-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: 

Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Գավառի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Բքի պատճառով Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար