Այսօր Շենգավիթում, Կոտայքի շատ հասցեներում ջուր չի լինի
Հասարակություն
09:01 19/02/2026
Հայաստան

Այսօր Շենգավիթում, Կոտայքի շատ հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 19-ին ժամը 10:00-ից մինչև 24:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի՝ Գ. Նժդեհի, Բագրատունյաց, Շահամիրյան, Ֆրունզեի, Մայիսի 9-ի, Մխչյան, Կատովսկու, Մուսայելյան, Պատկանյան, Մադոյան, Արագածի, Օդեսայի, Բայդուկով, Հրազդանի, Լ.Խաչիկյան, Կողբի, Սմբատ Զորավարի, Ղարիբջանյան, Եղբայրության, Մանթաշյան, Մանանդյան, Շևչենկոյի, Նիզամու, Մասիսի, Զ․Եսայան, Հ․Հովսեփյան փողոցների և նրբանցքների, Ներքին Շենգավիթ և Նորագավիթ թաղամասերի, Վերին Շենգավիթ թաղ. 1-ին, 2-րդ, 10-րդ , 11-րդ փողոցների ու նրբանցքների, Եղ.Թադևոսյան փողոցի և նրբանցքի, Սևանի փողոցի և նրբանցքի, Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի 4 նրբանցքի, Արտաշիսյան 39-ից-81, Չեխովի 1-ից-50, Արշակունյաց 36-330, Գորգագործների, Ս․Տարոնցի 1-ից-10 համարների և նրբացքների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 19-ին ժամը 08:00-12:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի ք.Եղվարդ Շիրակի, Երևանյան փողոցների, Նատի թաղամասի ջրամատակարարումը:

Փետրվարի 19-ին ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի նաև Կոտայքի մարզի Քասախ գյուղի ջրամատակարարումը:

Փետրվարի 19-ին ժամը 11:00-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Զովունի գյուղի ջրամատակարարումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այսօր Շենգավիթում, Կոտայքի շատ հասցեներում ջուր չի լինի