Վթարի հետևանքով Երևանի կենտրոնում, Արմավիրում ջուր չի լինի
Հասարակություն
12:23 19/02/2026
Հայաստան

Վթարի հետևանքով Երևանի կենտրոնում, Արմավիրում ջուր չի լինի


«Վեոլիա Ջուր» ընկերությունը  տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային  աշխատանքնեով պայմանավորված, ս.թ փետրվարի 19-ին ժամը 11:30-14:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Քրիստոփորի 20-40 տների, Նար Դոսի 22-36 շենքերի, Ռոստոմի փողոցի, Խորենացու 47, 47/1 շենքերի ջրամատակարարումը:

Ժամը 11:30-16:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Սբ. Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոս, Լազո, Բրյուսով, Կաշեգործներ փողոցների, Արշակունյաց 1-6 շենքերի, Արշակունյաց 2 նրբանցքի, Ն. Բունիաթյան, Գետառ փողոցների ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ փետրվարի 19-ին ժամը 11:30-17:00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի  ք. Մեծամոր 1 թաղամասի ջրամատակարարումը, ինչպես նաև 11:40-17:00-ն կդադարեցվի  Էջմիածին քաղաքի, Արտամետ գյուղի ջրամատակարարումը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder